AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից

08/04/2021

🟣 Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։  Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։
🟣 Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր և վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։
🟣 Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի ապրիլի 10-ից՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին։
Ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:  Ամպրոպների ժամանակ քամու ուժգնացումը 20-25մ/վրկ։
Օդի ջերմաստիճանի նվազումը կսկսվի ապրիլի 10-ից և ապրիլի 10-13-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքում, ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով, մոտենալով կլիմայական նորմային։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025