AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Երիտասարդները՝ բնապահպանական լուծումների կենտրոնում

13/08/2025

Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում կայացավ «Բնապահպանական խնդիրների լուծումները երիտասարդների պատկերացմամբ» խորագրով գաղափարների աշխատարան։ 
Միջոցառմանը մասնակցեցին Շրջակա միջավայրի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Թումո լաբի մասնագետներ, ինչպես նաև «Ապահով Անկյուն» սոցիալ-կրթական ՀԿ-ի երիտասարդներ։
Աշխատարանի նպատակն էր խթանել երիտասարդների էկոլոգիական մտածողությունը և ստեղծել բաց հարթակ, որտեղ նրանք կարող են բարձրաձայնել իրենց համայնքների բնապահպանական խնդիրները և առաջարկել նորարարական լուծումներ։
Այս տարվա Երիտասարդության միջազգային օրվա թեման՝ «Տեղական երիտասարդական նախաձեռնություններ կայուն զարգացման նպատակներին և ավելիին հասնելու համար», հիշեցնում է, որ երիտասարդները միայն ապագայի ռեսուրս չեն, այլև ներկայի ձևավորողներ՝ համայնքային առաջնորդության, նորարարության և փոփոխության ակտիվ գործիչներ։
Միջոցառման ընթացքում նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են Օրհուս կենտրոնի դերը՝ երիտասարդներին բնապահպանական գործընթացներում ներգրավելու և նրանց իրազեկությունը բարձրացնելու գործում։ Խոսվեց նաև Օրհուսի կոնվենցիայի և օզոնային շերտի պահպանության ոլորտում երիտասարդների հնարավորությունների մասին։
«Ապահով Անկյուն» ՀԿ-ի երիտասարդները ներկայացրին իրենց կազմակերպության բնապահպանական ծրագրերը և համայնքային խնդիրների լուծման սեփական տեսլականը։
Քննարկումների առանցքում էր այն համոզմունքը, որ բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, հմտությունների զարգացումը և երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը երկարաժամկետ ներդրում են կայուն ապագայի համար։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025