AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների բնութագիրը Հայաստանում

12/08/2025

2025 թվականի հուլիս ամսվա միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 18․6 °C, որը նորմայից բարձր էր 0․9 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 40․5 մմ, նորմայից ցածր էր՝ կազմելով նորմայի 86 %-ը։
Չորային պայմաններ դիտվեցին Սյունիքում։ Այստեղ տեղումների ամսական քանակը չգերազանցեց հուլիս ամսվա նորմայի 30-50 %-ը, իսկ Մեղրիում ընդհանրապես անձրևներ չեն դիտվել ողջ ամսվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Լոռիում և Գեղարքունիքի մարզի առանձին վայրերում դիտվեցին նորմայից ավել տեղումներ։
Հուլիս ամսվա վերջին տասնօրյակը առանձնացավ բարձր ջերմաստիճաններով։ Օդի միջին օրական ջերմաստիճանները բարձր էին նորմայից 2-4 աստիճանով։ Հուլիսի 29-31-ը Հանրապետության առանձին շրջաններում դիտվեցին սաստիկ շոգեր։ Արարատյան դաշտում և Արենիում օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը։ Հուլիսի 30-ին Արենիում և Ուրցաձորում օդի ջերմաստիճանը հասավ 41․5 °C-ի։         
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 20․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1946 թվականին՝ 14․6 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ հուլիսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների  քանակը կազմեց 125․8 մմ, իսկ ամենաչորը՝ 1978 թվականին՝ 5․1 մմ տեղումների քանակով։ 
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ հուլիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 15 % կամ 7 մմ-ով։

 

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025