AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի հուլիսի 15-17-ին Երևանում կայացավ աղետների կառավարման կարողությունների զարգացման սեմինարը

22/07/2025

2025 թվականի հուլիսի 15-17-ին Երևանում կայացավ աղետների կառավարման կարողությունների զարգացման սեմինարը: Սեմինարը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից՝ ՀՀ ներքին գործերի նախարարության հետ համատեղ:
Սեմինարին մասնացում էին մասնագետներ տարբեր պետական գերատեսչություններից. իրենց ակտիվ մասնակցությունն են ցուցաբերել նաև «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի մասնագետները։ Եռօրյա սեմինարի ընթացքում հիմնականում քննարկվել են հետևյալ թեմաները՝

  • աղետների պլանավորման ընթացքում սպառնալիքների և վտանգների դասակարգում,
  • ռիսկերի գնահատման առաջարկվող մոտեցումներին ընդհանուր ծանոթացում,
  • աղետների և ռիսկերի աղյուսակների ու փաստաթղթերի մշակում,
  • ռիսկերի նվազեցման պլանավորում:

Միջոցառումն ուղեկցվել է աշխատանքային խմբային քննարկումներով, նյութերի համատեղ մշակմամբ և ամփոփիչ ելույթներով։ Եռօրյա ինտենսիվ աշխատանքից հետո սեմինարի բոլոր մասնակիցներին շնորհվել են մասնակցության հավաստագրեր։ 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025