AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 02.06 – 08.06.2025թ.  

09/06/2025

Շաբաթվա ընթացքում եղանակային պայմանները նպաստավոր են եղել  մշակաբույսերի աճի և զարգացման համար։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում այն դեռ գտնվել է կաթնային  հասունացման փուլում։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտուղների հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկակոկոնները, տեղ-տեղ ծաղկել են, խաղողի վազի ծաղկումն ավարտվել է, դիտվել է առվույտի ցողունի աճ առաջին խոտհունձից հետո։ 
Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլը  ծաղկել է։