AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Շրջակա միջավայրի համաշխարհային օր և ՀՀ-ում Բնապահպանի մասնագիտական օր

05/06/2025

Հունիսի 5-ը ողջ աշխարհում նշվում է որպես Շրջակա միջավայրի համաշխարհային օր, իսկ Հայաստանում այն միաժամանակ նշվում է նաև որպես Բնապահպանի օր՝ առանձնահատուկ ընդգծելով բնության պահպանության գործում ներգրավված մասնագետների ու յուրաքանչյուրիս դերը։

Այս տարվա թեման կարևոր ու հրատապ խնդիր է՝ պլաստիկի աղտոտման վերացումը։

Տարեկան ավելի քան 11 միլիոն տոննա պլաստիկ թափոններ հայտնվում են ջրային էկոհամակարգերում՝ վնասելով կենդանական աշխարհին, աղտոտելով սննդաշղթան, նաև խաթարելով հողի ու ջրի որակը։

Այս տարի միջոցառումների գլոբալ հարթակը հյուրընկալում է Կորեայի Հանրապետությունը, որը վերջին տարիներին մեծ հաջողություններ է գրանցել պլաստիկի կառավարման, վերամշակման և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։

Ի՞նչ կարող ենք անել մենք՝ հասարակ մարդիկ

նվազեցնենք միանգամյա օգտագործման պլաստիկի օգտագործումը՝ փոխարինելով այն բազմակի օգտագործման տարաներով, շշերով, տոպրակներով,
տարանջատեք թափոնները՝ վերամշակման նպատակի համար,
տարածենք տեղեկություն, ոգեշնչելով շրջապատին՝ մեր օրինակով,
մասնակցեք բնապահպանական միջոցառումներին,
տեղեկացված լինենք մեր շրջակա միջավայրի մասին՝ ջրի, օդի, հողի վիճակը հասկանալու և ավելի գիտակցված քայլեր ձեռնարկելու համար։

Շրջակա միջավայրի պահպանությունը մեզանից յուրաքանչյուրի պատասխանատվությունն է՝ այսօր և ապագա սերունդների համար։

Եկե՛ք միասին փորձենք ավելի մաքուր ու առողջ մոլորակ թողնել մեր երեխաներին։
 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025