AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 26.05 – 01.06.2025թ.

02/06/2025

Շաբաթվա ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման, նախալեռներում՝ հասկակալման փուլերում, հովտային շրջաններում սկսվել  է կաթնային  հասունացումը։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացումը, առաջացել են բանջարանոցային մշակաբույսերի ծաղկաբույլերը,  խաղողի վազը մասսայական ծաղկել է, առաջացել են ծխախոտի հինգերորդ և յոթերորդ տերևները։ 
Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի կողային ընձյուղների առաջացումը, առանձին շրջաններում՝  ծաղկաբույլերը  և  ծաղկումը։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարելավել են հողի խոնավության պաշարները։