AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Այսօր Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է, օրվա այս տարվա թեման է. «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում»

22/05/2025

Այսօր Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է, օրվա այս տարվա թեման է. «Բնության հետ ներդաշնակություն և կայուն զարգացում»:
Կայուն զարգացումը պահանջում է ներդաշնակություն կյանքի բոլոր ձևերի հետ, այդ թվում՝ նրանց, որոնց մենք գրեթե չենք նկատում:Կենսաբազմազանության փոքրագույն ինժեներներից են լորձասնկերը՝ աննկատ, բայց «խելացի» օրգանիզմներ, որոնք կարող են ճանապարհ գտնել լաբիրինթոսներում, օպտիմալացնել սննդանյութերի ուղիները և ուշագրավ արդյունավետությամբ հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին: Լորձասնկերը անտառային էկոհամակարգերում կարևոր դեր են խաղում օրգանական նյութի քայքայման, սննդանյութերի շրջանառության ապահովման, բակտերիաների և միկրոանողնաշարավորների համար միկրոբնակավայրերի ձևավորման մեջ, ինչպես նաև ծառայում են որպես կենսամիջավայրի շարունակականության և առողջության ցուցիչներ:Աշխարհի շատ վայրերում, այդ թվում՝ մեր երկրում, փոքր օրգանիզմները մնում են թերուսումնասիրված և թերագնահատված, սակայն դրանք կարևոր ենթակառուցներ են կենսամիջավայրի համար։
Շարժվելով դեպի ավելի կայուն ապագա, փորձենք ոչ միայն նկատել և պաշտպանել տեսանելին, այլև ուսումնասիրենք միկրոմասշտաբային օրգանիզմներին:

~~~~~~~~~~~~~~~~~~~~
Նկարներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենսաբազամզանության մոնիթորինգի խմբի կողմից հայտնաբերված սնկային ու լորձասնկային տեսակների որոշ նմուշներ են:
 










2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025