ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 16-22-ը (2025թ.)
23/04/2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,
- Շենգավիթում՝ ապրիլի 21-ին և 22-ին,
- Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին,
- Արաբկիրում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․
- Նոր Նորքում՝ ապրիլի 21-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։


