AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ

15/04/2025

2025 թվականի ապրիլի 11-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Ատոմ Գրիգորյանը հանդիպել են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների՝ Հայաստանում ՊԳԿ ծրագրի համակարգող տիկին Բոտագոզ Նարտաևայի, «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի գլխավոր տեխնիկական տնօրեն, անտառային գծով համակարգող պարոն Նորբերտ Վինկլերի, ծրագրի անտառային գծով համակարգողի օգնական պարոն Ակսել Էրիկ Սթրոմբերգի և ծրագրի տեխնիկական օգնական Մերի Սահակյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմման միջոցառումների շնորհիվ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում ՊԳԿ-ի և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի միջև 2023 թվականի սեպտեմբերի 28-ին կնքված համաձայնագրով՝ «Փորձահրապարակներում դաշտային դիտարկումների իրականացում և տվյալների հավաքագրում» ծրագրի ընթացքը և կատարված աշխատանքները։

Լևոն Ազիզյանը ողջունելով հյուրերին նշել է, որ արդեն սկսվել են անտառների գույքագրման աշխատանքները Սևանի ուղղությամբ, և եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց իրականացվող աշխատանքները ավելի ինտենսիվ բնույթ կկրեն։

Հանդիպման ավարտին կողմերը վստահություն են հայտնել ծրագրի հաջող իրականացման և արժեքավոր արդյունքների ապահովման հարցում։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025