AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին նվերներով

26/03/2025

ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական տոների կապակցությամբ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ «Միասին հաղթահարելով վաղ նախազգուշացման բացերը» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին նվերներով։
Լավագույն նկարների հեղինակները՝ 10 երեխա, ստացան նվերներ՝ տրամադրված մեր գործընկեր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից, ինչպես նաև ՄԱԶԾ կողմից տրամադրված կլիմայական արկղիկներ , ինչը անշուշտ կհարստացնի մեր ապագա սերնդի գիտելիքները կլիմայական հիմնահարցերի վերաբերյալ։ 
Առաջին երեք մրցանակային տեղերը ընտրվել էին ըստ հավանումների քանակի, իսկ մնացած յոթ մասնակիցների նկարները՝ հանձնաժողովի ընտրությամբ։ 
Հաղթած մասնակիցներն են՝

  • 1-ին տեղ՝ Մարգարյան Էդուարդ, 6 տարեկան, 658 հավանում,
  • 2-րդ տեղ՝ Երիցան Նելլի, 10 տարեկան, 641 հավանում,
  • 3-րդ տեղ՝ Պապյան Գոռը 7 տարեկան, 189 հավանում։ 
  • Անի Համբարձումյան, 10 տարեկան 
  • Գոռ Սուլյան, 13 տարեկան 
  • Անի Մուրադյան, 14 տարեկան 
  • Հայկ Սուլյան, 10 տարեկան 
  • Դավիթ Խուդոյան, 8 տարեկան 
  • Գրգոր Հայրումյան, 10 տարեկան 
  • Հայկ Համբարձումյան, 9 տարեկան