AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Բաց դաս` նվիրված Ջրի համաշխարհային օրվա թեմային` ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈւՄԸ

24/03/2025

Մասնագիտական տոներին նվիրված միջոցառումների շրջանակում Հիդրոլոգիայի ծառայության հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ` Լուսինե Շաքարյանը 2025 թվականի մարտի 22-ին բաց դաս է անցկացրել Երևանի Գրիգոր Նարեկացու անվան №137 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ։ Բաց դասը նվիրված էր Ջրի համաշխարհային օրվա թեմային` ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈւՄԸ։ Դասին ներկայացվել է Ջրի համաշխարհային օրվա և Սառցադաշտերի համաշխարհային օրվա խորհուրդը, անցկացման կարևորությունը՝ ուշադրություն հրավիրելով սառցադաշտերի կենսական նշանակությանը։ Բաց դասին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել նաև աշակերտները: Հարց ու պատասխանի միջոցով քննարկվել է սառցադաշտերի հալքի պատճառները, դրանց հետևանքները, սառցադաշտերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը և այդ ազդեցությունները մեղմելու և հարմարվելու համար ձեռնարկվող քայլերը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025