AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներին

22/11/2024

Նոյեմբերի 19-ին ՀՀ ՆԳՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներն այցելեցին ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոն՝ մասնակցելու Օրհուսի կոնվենցիային նվիրված դասախոսությանը: 

Կենտրոնի համակարգողը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնական դրույթները՝ 

շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն, 
հասարակության մասնակցություն որոշումների կայացման գործընթացին,
արդարադատության մատչելիություն:

Դասընթացի ընթացքում շեշտադրվեցին կոնվենցիայի ընձեռած իրավունքներն ու դրանց դերն՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանության գործընթացին։ Ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, որոնց շրջանակներում անդրադարձ կատարվեց Հայաստանի բնապահպանական մի շարք հիմնախնդիրներին: 
Հատուկ ուշադրություն դարձվեց հասարակության մասնակցության կարևորությանը, որն անփոխարինելի է շրջակա միջավայրի պաշտպանության համար: Օրինակներով ներկայացվեց, թե ինչպես կարող է հասարակական կարծիքն ազդել որոշումների կայացման գործընթացի վրա:

Դասընթացի ավարտին ուսանողները նշեցին, որ Օրհուսի կոնվենցիան իրապես կարևոր գործիք է՝ հասարակության ձայնը բարձրացնելու և շրջակա միջավայրի պաշտպանության գործում իրավական մեխանիզմներ ապահովելու համար։ Ակադեմիայի ուսանողներն ընդգծեցին, որ այս այցելությունը ոչ միայն խորացրեց իրենց գիտելիքները, այլև հստակեցրեց հասարակական ակտիվության դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։

Այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս նոր սերնդին ծանոթանալ բնապահպանական խնդիրներին և հասկանալ նրանց ներգրավվածության կարևորությունը շրջակա միջավայրի պաշտպանությունում։
 

 

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025