AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. Փետրվարի 22-28 (2021)

01/03/2021

Սևանա լճի մակարդակը փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել 1900.55մ (28.02.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 11սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 3սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով փետրվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.395 մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից փետրվարի 28-ը ներառյալ՝ 20.342 մլն.մ³: