AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում «Ցորենի և ալյուրի ոլորտի հետազոտություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում

24/09/2024

Սեպտեմբերի 17-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում Միացյալ Նահանգների գյուղատնտեսության նախարարության (USDA) Արտաքին գյուղատնտեսական ծառայության (FAS) միջազգային ծրագրերի մասնագետ Բենջամին Քեյրնի, USDA FAS-ի Վրաստանում և Հայաստանում գյուղատնտեսության ավագ մասնագետ Դեմնա Ձիրկվաձեի, ԱՄՆ Կանզաս համալսարանի գյուղատնտեսագիտական բաժնի ղեկավար Ալլեն Ֆիթերսթոունի և պրոֆեսոր Ալեքսան Շանոյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում էին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանն և գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Անի Մարգարյանը։

Պատվիրակությունը ՀՀ-ում էր գտնվում «Ցորենի և ալյուրի ոլորտի հետազոտություն Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է ՀՀ-ում բարելավել ցորենի արտադրության որակն և բարձրացնել արդյունավետությունը։
Պատվիրակության անդամների կողմից նշվել է ագրոկլիմայական և ագրոօդերևութաբանական տվյալների ու ֆենոլոգիական դիտարկումների կարևորությունը՝ ծրագրի իրականացման համար։

«Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենը կարևորել է USDA-ի և Կանզաս համալսարանի հետ համագործակցությունը՝ ագրոօդերևութաբանական կանխատեսումների և մոդելների մշակման հարցում։