24/09/2024
«Լեհաստանը և Կենտրոնական Եվրոպայի երկրները ծածկած լայնածավալ հեղեղումները, որոնք հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան, ինչպես աշխարհի նմանատիպ այլ աղետներ, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով»,- նշել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։
Բորիս» ցիկլոնը վերջին օրերին հասել է Եվրոպա՝ իր հետ բերելով հսկայական քանակությամբ տեղումներ: Ալպերում տեղումների պատճառով, մի քանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է, այդ թվում՝ Դանուբում:
Լայնածավալ հեղեղումներից տուժել են Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ, մասնավորապես՝ Ավստրիան, Չեխիան, Սլովակիան, Լեհաստանը։ Լեհաստանում հեղեղման հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի վաղ հայտնել էր Լեհաստանի հեռուստատեսությունը։
«Իհարկե, դա կապված է կլիմայի փոփոխության հետ: Ոչ միայն Լեհաստանում, նույնիսկ Ղազախստանում (2024 թվականի գարնանը) տեղի են ունեցել լայնածավալ հեղեղումներ։ Պատկերացնու՞մ եք։ Տուժել են հազարավոր մարդիկ։ Աննախադեպ։ Աննախադեպ իրադարձություններ են ամենուր։ Աշխարհում կլիմայի բացասական փոփոխություններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում»,- նշել է Ռաե Կվոն Չունգը «Ամպային քաղաքներ» ֆորումի շրջանակներում։