AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայական ճգնաժամի հետևանքով մոլորակի լճերը տաքանում են

20/09/2024

Հարավային Կորեայի Կլիմայի ֆիզիկայի կենտրոնի գիտնականների նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մինչև դարավերջ աշխարհի լճերը կբախվեն աննախադեպ տաքացման խնդրի հետ՝ կլիմայի տաքացման հետևանքով: Լճերը, որոնք հայտնի են իրենց հարուստ կենսաբազմազանությամբ և էկոլոգիական կարևոր գործառույթներով, բախվում են տագնապալի միտումի՝ ջերմաստիճանի արագ աճի:
Վերջերս Nature Geoscience ամսագրում հրապարակվել է լճաբանների և կլիմայի մոդելավորողների թիմի կողմից կատարված հետազոտությունը: Գիտնականներին հաջողվել է մոդելավորել ջրի ջերմաստիճանը 1850-ից մինչև 2100 թվականն ընկած ժամանակահատվածը՝ համաձայն կլիմայի փոփոխության տարբեր սցենարների: Արդյունքները ցույց են տվել, որ երկրագնդի լճերը այս դարավերջին կբախվեն նախադեպը չունեցող կլիմայական պայմանների հետ:
Կենսաբազմազանությամբ հարուստ արևադարձային լճերը առաջինը կբախվեն աննախադեպ կլիմայական պայմաններին, քանի որ գլոբալ տաքացման ընթացքում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2․4°C-ով նախաարդյունաբերական դարաշրջանի համեմատ:
 Կլիմայի տաքացումը կբերի լճերում ջրի ջերմաստիճանի բարձրացմանը՝ և մակերևույթային շերտերում, և խորքային շերտերում, որը կարող է կործանարար լինել լճերում ապրող ձկների և այլ օրգանիզմների համար։ Այնուամենայնիվ, որպես կանոն, ջրի ջերմաստիճանի տաքացման տեմպերը դանդաղում են ըստ խորության։
 Տես ավելին այստեղ՝ https://www.meteovesti.ru/news/1726568508075-klimaticheskiy-krizis-ozyora-na-planete