AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2023 թվականին Երևան քաղաքի մթնոլորտային օդում որոշված ցուցանիշների միջին տարեկան կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-ները

10/07/2024

Տարվա ընթացքում միջին օրական կոնցետրացիայի գերազանցումներ դիտվել են․
Փոշի – 129 օր,
Ազոտի երկօքսիդ – 43 օր,
Ծծմբի երկօքսիդ – միջին օրական կոնցետրացիայի գերազանցումներ չեն դիտվել։

Քաղաքի տարբեր հատվածններում իրականացված դիտարկումների 35%-ում դիտվել են փոշու, 29%-ում՝ ազոտի երկօքսիդի, 18%-ում՝ ծծմբի երկօքսիդի գերազանցումներ համապատասխան ՍԹԿ-ներից:

  • Փոշու առավելագույն կոնցենտրացիան (0․988մգ/մ³) դիտվել է մարտի 7-ին՝ Նոր Նորք համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 6.6 անգամ։
  • Ազոտի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.110մգ/մ³) դիտվել է հոկտեմբերի 15-ին՝ Շենգավիթ համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 2.7 անգամ։
  • Ծծմբի երկօքսիդի առավելագույն կոնցենտրացիան (0.063մգ/մ³) դիտվել է հունվարի 19-ին՝ Կենտրոն համայնքում՝ գերազանցելով ՍԹԿ-ն 1.3 անգամ։