03/06/2024
Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում աշնանացան ցորենը դեռ գտնվել է կաթնային հասունացման, նախալեռնային շրջաններում՝ հասկակալման, լեռնային շրջաններում՝ ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլերում։
Հովտային շրջաններում սկսվել է կորիզավոր պտղատուների հասունացումը: Շարունակվել է խաղողի վազի մասսայական ծաղկումը, բանաջարանոցային մշակաբույսերի կողային ընձյուղների, տեղ-տեղ ծաղկաբույլերի առաջացումը, ձմերուկի երրորդ տերևը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, լեռնային շրջաններում՝ հնդավորների պտուղների ծևավորումը։
Նախալեռնային շրջաններում սկսվել է կարտոֆիլի ծաղկումը, առաջացել է խաղողի վազի ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ 5-7-րդ տերևները։