02/10/2023
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։
Հովտային շրջաններում կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, սերկևիլի, նռան, ընկույզի, լեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։
Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի և նախացանքի աշխատանքները։
Շաբաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները: