04/09/2023
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի հասունացումը և բերքահավաքը:
Առանձին լեռնային շրջաններում բազմամյա միջին ժամկետներին մոտ սկսվել են աշնանացան ցորենի նախացանքի աշխատանքները։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի, պտղատուների և խաղողի հասունացումը, կատարվել է բերքահավաք։
Եղանակային պայմանները նպաստավոր են եղել պտղատուների և խաղողի մոտ շաքարային նյութերի կուտակման համար։
Հովտային շրջաններում կատարվել է ձմերուկի և սեխի բերքահավաք, առաջացել են առվույտի ծաղկաբույլերը։