28/08/2023
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել են մշակաբույսերի հասունացումն ու բերքահավաքը։
Հովտային շրջաններում կատարվել է պտղատուների, խաղողի և բանջարանոցային մշակաբույսերի բերքահավաք։
Նախալեռնային շրջաններում շարունակվել են պտղատուների, ջերմասեր մշակաբույերի հասունացումն ու բերքահավաքը, եգիպտացորենը հասունացել է, կատարվել է խոտհունձ։
Առանձին լեռնային շրջաններում շարունակվել է կաղամբի, կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը, դիտվել է բանջարանոցայինների հասունացում։