21/08/2023
Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների բերքահավաքը, Արարատյան դաշտում՝ բանջարանոցային մշակաբույսերի և խաղողի հասունացումն ու բերքահավաքը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատունների հասունացումն ու բերքահավաքը, եգիպտացորենի՝ կաթնային հասունացումը, խոտաբույսերի մոտ դիտվել է սերմերի հասունացում։
Առանձին լեռնային շրջաններում կատարվել է կաղամբի, կարտոֆիլի և հացահատիկային մշակաբույսերի բերքահավաք, սկսվել է բանջարանոցայինների դեղին հասունացումը։