AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական դիտարկումներ․ 07.08 – 13.08

14/08/2023

Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային և նախալեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների հասունացումը և բերքահավաքը, Արարատյան դաշտում՝ բանջարանոցային մշակաբույսերի և խաղողի հասունացումը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է կաղամբի տեխնիկական հասունացումը և կարտոֆիլի բերքահավաքը։
Առանձին լեռնային շրջաններում սկսվել է հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի բերքահավաքը, դիտվել է բանջարանոցայինների դեղին հասունացում, կատարվել է խոտհունձ։