31/07/2023
Շաբաթվա ընթացքում շարունակվել են գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը և դաշտային աշխատանքները։
Հացահատիկային մշակաբույսերը լեռնային շրջաններում շարունակվել են գտնվել կաթնային և մոմային հասունացման փուլերում, նախալեռնային շրջաններում այն հասունացել է, սկսվել է բերքահավաքը։
Հովտային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի հասունացման և բերքահավաքի գործընթացը, սկսվել է բանջարանոցային մշակաբույսերի և ծխախոտի տերևների հասունացումը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է պտուղների հասունացումը, կատարվել է խոտաբույսերի հունձ, լեռնային շրջաններում սկսվել է հնդավորների հասունացումը, բանջարանոցային մշակաբույսերի և կարտոֆիլի ծաղկումն ավարտվել է։