https://armmonitoring.am/images/emic_am.gif

AM RU EN

ՄԱՅԻՍ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2021թ.)

   2021 թվականի մայիս  ամսվա  կլիմայական բնութագիրը  

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման' հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում' +8.2°C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°C: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում' +17...+18°C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում' +8...+10°C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է' ֊0.5°C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:
Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +15°C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը +10°C բարձր:
Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգռ, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:
Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև ֊8...-10°C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև ֊1°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարւ է հասնել +35...+38°C (Արմավիր, Մեղրի):
Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են' միջինը 8-10°C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°C:
Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:
Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:
Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի՜ թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1-4 օր):
Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը' միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Աոռիում 120-130մմ, ամենաքիչը' Արարատի, Արմավիրի մարզերում' 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:
Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր:    Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական
խոնավությունը ամենացածրն է' 52-55%:
Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը' միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը' օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան' լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Արարատի և Արմավիրի մարզեր. Արագածոտնի և Կոտայրի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +7...+10°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+33°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' 0...+1°C, առավելագույնը' +30...+33°C):    Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 40-50մմ):

Շիրակի, Գեղւսրբունիթի մարզեր. Արագածոտնի և Կոտայթի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև 0...+4°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +20...+24°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' -7...-10°C, առավելագույնը' +24...+26°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 75-100մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+12°Շ, որը մոտ է բազմամյա    միջին    արժեքին:    Ամսվա    առաջին    տասնօրյակում    հնարավոր  է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +2...+5°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +26...+28°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը ֊2...֊5°0, առավելագույնը' +27...+30°Շ):    Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 95-130մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+16°C, որը մոտ է բազմամյա    միջին    արժեքին:    Ամսվա    առաջին    տասնօրյակում    հնարավոր    է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +6...+9°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+32°C (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0...- 2°C, առավելագույնը' +30...+33°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 97-107մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18...+19°C, լեռնային շրջաններում' +10...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' նախալեռնային շրջաններում մինչև +6...+9°C, լեռնային շրջաններում' 0...+4°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը նախալեռնային շրջաններում +30...+33°C, լեռնային շրջաններում' +20...+22°C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում' 0...+2°C, լեռնային շրջաններում' -4..,.-6°C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +30...+33°C, լեռնային շրջաններում' +20...+23°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման նախալեռնային շրջաններում' 45-60մմ, լեռնային շրջաններում' 95մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17...+20°C, նախալեռնային շրջաններում' +11...+12°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' հովտային շրջաններում մինչև +7...+10°C, նախալեռնային շրջաններում' +1 ...+3°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը հովտային շրջաններում +30...+33°C, նախալեռնային շրջաններում' +24...+27°C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում' 0...+3°C, նախալեռնային շրջաններում' -2.„.֊5°0, առավելագույնը հովտային շրջաններում +33...+35°C, նախալեռնային շրջաններում' +27...+30°C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման հովտային շրջաններում' 49-96մմ, նախալեռնային շրջաններում' 69-112մմ):

Երևան բաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +5...+7°C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +31...+33°C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' 0...+2°C, առավելագույնը' +32...+33°C):    Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60մմ):