https://armmonitoring.am/public/admin/ckfinder/userfiles/files/struc/LevonAzizyan.JPG

AM RU EN

ԼԵՎՈՆ ՎԱՆՈՅԻ ԱԶԻԶՅԱՆ

 


Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
 

Հասցե. ՀՀ, ք. Երևան, Չարենցի 46
Հեռախոս՝  (+374 10) 55-55-02
էլ.հասցե`   hmc@env.am

 

 

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծննդյան թիվը և վայրը
1983թ. դեկտեմբերի 24, ք. Երևան

Կրթությունը
2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ հիդրոօդերևութաբանության բակալավրի որակավորմամբ
2006թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը՝ աշխարհագրության մագիստրոսի որակավորմամբ
2006-2009թթ. հանդիսացել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ասպիրանտ

Աշխատանքային  գործունեությունը
2006-2009թթ.՝ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ
2009-2011թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ
2010թ.- առ այսօր՝ հիդրոօդերևութաբանության ոլորտին առնչվող միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի անդամ:
2012-2016թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի կենտրոնի պետ
2017-2020թթ.՝ ՀՀ ԱԻՆ «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
2020թ. հունիսի 18-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2007թ.- առ այսօր՝ ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հիդրոլոգիայի աշխատանքային խմբի անդամ
2012թ.-առ այսօր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի հիդրոլոգիայի գծով խորհրդական
2013թ.-առ այսօր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի ազգային համակարգող
2015թ.՝ «Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության» փորձագետ
2016թ. - առ  այսօր՝  «ԵՄ  ջրային  նախաձեռնություն+» ծրագրի Հայաստանի ազգային իրականացման ռազմավարական խորհրդի անդամ
2019թ.՝ «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության» փորձագետ
2021թ. փետրվարի 4-ից Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Պարգևներ  և խրախուսանքներ
2005թ.՝ Հավաստագիր, ԵՊՀ Լավագույն ուսանող մրցանակաբաշխության հաղթող
2006թ.՝  Պատվոգիր, ԵՊՀ ուսանողական ինքնակառավարման ոլորտում    ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար
2011թ.՝ Պարգևատրում շնորհակալագրով՝ ՀՀ ԱԻ համակարգի կազմավորման 20-ամյա հոբելյանի և ՀՀ ԱԻ աշխատողի օրվա կապակցությամբ

Գիտական աստիճանը և կոչումը
Տեխնիկական գիտությունների թեկնածու

Գիտական աշխատություններ
Հեղինակ է 20 գիտական հրատարակումների

Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 3 երեխա