AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (21-26.04.2026թ.)

Երևան քաղաքում՝

Ապրիլի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-25-ի գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ի և 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվսծներում՝ ինտենսիվ։ Ապրիլի 22-ի գիշերը, 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ի ցերեկը, 23-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ապրիլի 22-23-ի ցերեկային ժամերին՝ 4-6, ապրիլի 23-24-ի գիշերային ժամերին՝ 2-4 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        29.0°C (2021թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա             - 2.4°C (1987թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան       13.0°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին