AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22.03-27.03.2026թ.)

Երևան քաղաքում՝

Մարտի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 25-27-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մարտի 22-ին կեսօրից հետո, 23-ին, 25-27-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը մարտի 25-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։