AM RU EN

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (20.02-25.02.2026թ.)

Երևան քաղաքում՝

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-25-ին սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-25- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, 21-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքի փետրվարի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան        18.0°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           - 20.3°C (2017թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան        0.5°C


Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին