https://armmonitoring.am/images/emic_am.gif

AM RU EN

ՆՈՅԵՄԲԵՐ ԱՄՍՎԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԱՄՍՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ (2020թ.)

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին  ջերմաստիճանը 1.50C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 40C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.50C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 00C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:
Ամենաբարձր ամսական միջին  ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` 9.50C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում (Բագրատաշեն` 6.90C, Իջևան` 7.10C), Արարատյան դաշտում (Երևան 6.50C, Արմավիր 5.60C): Առավելագույն ջերմաստիճանը այդ շրջաններում կարող է հասնել մինչև 22-300C: Ամսական միջին ջերմաստիճանը ցածր է 2000մ-ից բարձր շրջաններում (Աշոցք՝ -1.80C),  նվազագույն ջերմաստիճանը լեռնային առանձին շրջաններում հասնում է -270C (Աշոցք, Գավառ, Սիսիան), Արմավիրում` -170C, Մեղրիում` -70C: Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.` -170C:
Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998, 2012թթ., իսկ 1973, 1978, 1996, 2001,2011թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, հովտային շրջաններում ջերմաստիճանը հասել է -6…-120C:
Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994,2008,2014 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996թ., 2010թ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:
Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ (ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ): Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:
Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ (Պուշկինի, Սիսիանի լ/ք):
 Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը, հատկապես լեռնանցքներում` 25 օր: Մառախուղ առավել հաճախ դիտվում է առավոտյան ժամերին:

Արարատի և Արմավիրի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18...+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -3...-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -16...-170C, առավելագույնը՝ +23...+240C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման՝  20-30 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր,
Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +2...+40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  +12...+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -10...-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -22...-240C, առավելագույնը՝ +16...+180C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 30-50 մմ):

Լոռու մարզ

   Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5...+70C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +17...+200C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -20...-220C, առավելագույնը՝ +20...+220C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` 30-35 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +6...+90C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը` մինչև  +18...+210C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -2...-50C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -11...-130C, առավելագույնը՝ +25...+280C): Ամսական տեղումների քանակը սպասվում է  նորմայից պակաս (նորման` 35-40 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +7...+90C, լեռնային շրջաններում` +2...+40C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +18...+200C, լեռնային շրջաններում՝ +12...+150C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -3...-60C, լեռնային շրջաններում` -10...-150C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -14...-150C, առավելագույնը՝ +23...+240C, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -18...-200C, առավելագույնը՝ +16...+180C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմայից պակաս (նորման` նախալեռնային շրջաններում 20-25 մմ, լեռնային շրջաններում 50-55 մմ ):

 

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8...+100C, նախալեռնային շրջաններում` +4...+60C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի  բարձրացում ցերեկը հովտային շրջաններում  մինչև`  +20...+230C, նախալեռնային շրջաններում՝ +16...+190C, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 0...-30C, նախալեռնային շրջաններում` -7...-100C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-150C, առավելագույնը՝ +27...+280C, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -22...-250C, առավելագույնը՝ +20...+220C): Ամսական տեղումների  քանակը  սպասվում է նորմայից պակաս (նորման` հովտային շրջաններում 25-40մմ,   նախալեռնային   շրջաններում  30-60 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7...+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից:  Առանձին  օրեր հնարավոր է  օդի  ջերմաստիճանի  բարձրացում  ցերեկը՝  մինչև  +18...+200C, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -4...-60C (նոյեմբերին դիտված պատմական նվազագույնը՝ -14...-150C, առավելագույնը՝ +24...+260C): Ամսական տեղումների քանակը  սպասվում է նորմայից պակաս (նորման` 25-30 մմ):