Ուշադրություն
Հյուսիս-արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 26-ի ուշ երեկոյան ժամերից, 27-ին և 28-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտում, այդ թվում Երևանի բարձրադիր հատվածում ձյան տեսքով։ Հանրապետության առանձին վայրերում ձյան տեղումները կլինեն զգալի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-28-ին կնվազի ևս 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 28-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 26-ին՝ լեռնային շրջաններում, 27-28-ին՝ նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-29-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։
Երևան քաղաքի նոյեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին