AM RU EN

ԼՈՒՐԵՐ

21.04.2021թ. Մեկնարկել է «Օդերևութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT) տեղեկատվական օր» թեմայով առցանց աշխատաժողովը

Ավելին

16.04.2021թ. Տարեկան մթնոլորտային տեղումները ՀՀ տարածքում (2020թ.)

Անցյալ տարի մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմել է 538մմ, որը նորմայի 91%-ն է։
Մթնոլորտային տեղումների քանակը գերազանցել է սեզոնային նորման միայն գարնանը՝ կազմելով նորմայի 114%-ը:  Ամռանը տեղումների քանակը պակաս էր նորմայից (նորմայի 90%-ը), իսկ ձմռանն ու աշնանը դիտվեց խիստ չոր եղանակ՝ տեղումների քանակը կազմեց նորմայի միայն 60%-ը:

Ավելին

16.04.2021թ. 2019 թվականին ՀՀ-ում ջրառը և ջրօգտագործումը

2019 թվականին ՀՀ-ում ջրառը կազմել է 2865.4 մլն. մ³, ջրօգտագործումը` 2 123.7 մլն. մ³: Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 741.7 մլն. մ³ կամ ջրառի 25.9%-ը:
Ջրօգտագործումն իրականացվել է հետևյալ նպատակներով՝
 Ոռոգում - 51.6%
 Ձկնաբուծություն - 35.6%
 Արտադրական - 6.7%
 Խմելու - 6.0%
 Այլ կարիքներ - 0.1%

Ավելին

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն ապրիլի 13-ին մասնակցեցին IG3IS-ի (Ջերմոցային գազերի ինտեգրված, գլոբալ, տեղեկատվական համակարգ) «Շահագրգիռ կողմերի խորհրդատվություն. hողօգտագործում, հողօգտագործման փոփոխություն, անտառային տնտեսություն» թեմայով քննարկմանը:

IG3IS-ը մոդելավորմամբ և վերլուծությամբ համատեղում է մթնոլորտային օդում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի չափումները մարդկային գործունեության տվյալների հետ՝ օգնելով որոշումներ կայացնողներին ավելի նպատակային գործողություններ ձեռնարկելու՝ ջերմոցային գազերի արտանետումները և աղտոտիչները նվազեցնելու համար, որոնք վատացնում են օդի որակը:

Ավելին

13.04.2021թ. Ապրիլի  12-16-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Դիտարկման, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի առաջին նիստի 3-րդ մասին (INFCOM – 1 (III))

Ապրիլի  12-16-ը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Դիտարկման, ենթակառուցվածքների և տեղեկատվական համակարգերի հանձնաժողովի առաջին նիստի 3-րդ մասին (INFCOM – 1 (III))։

Ավելին

09.04.2021թ. 2020 թվականին գետերի ջրի որակը նախորդ տարվա համեմատությամբ էական փոփոխություն չի կրել

Ուսումնասիրված գետային 104 դիտակետից
🟢 24%-ը գնահատվել է 2-րդ դաս («լավ» որակ)
🟡 37%-ը՝ 3-րդ դաս («միջակ» որակ)
🟠 18%-ը՝ 4-րդ դաս («անբավարար» որակ)
🔴 21%-ը՝ 5-րդ դաս («վատ» որակ):
Դիտակետերից 22-ում ջրի որակը գնահատվել է 5-րդ դաս՝ «վատ» որակ.

Ավելին

09.04.2021թ.  Եղանակի և կլիմայի կանխատեսման ապագան

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրատարակել է եղանակի և կլիմայի կանխատեսման ապագայի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ՝ «White paper»։
Վերջին տասնամյակում եղանակի և կլիմայի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում, եղանակի և կլիմայի կանխատեսումների վերաբերյալ տեղեկատվության պահանջարկն արագորեն աճել է և առաջիկա տարիներին էլ ավելի արագ կաճի:
Կանխատեսումների օգտագործման արդյունքում մեծ առաջընթաց է գրանցվել մարդկային գործունեության մի շարք ոլորտներում:

Ավելին

08.04.2021թ. Տաք օդի ալիքը Հայաստանում կընդհատվի ապրիլի 10-ից

Արաբական թերակղզուց ներթափանցած տաք օդի ալիքը հանրապետության տարածքում առաջացրել է անոմալ բարձր ջերմային ֆոն։  Ապրիլի առաջին տասնօրյակում նմանատիպ բարձր ջերմաստիճան Հայաստանում վերջին անգամ դիտվել է 1975 թվականին։
Ապրիլի 7-ին ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Մեղրիում՝ +29, Արարատյան դաշտում մինչև +26, սակայն ըստ կանխատեսման՝ այսօր և վաղը Սյունիքի հովիտներում կգրանցվի +30․․․+32, իսկ Արարատյան դաշտում և Երևանում +27․․․+29 աստիճան, որը կլիմայական նորմայից բարձր է 8-ից 10 աստիճանով։

Ավելին

07.04.2021թ. Կայացել է REC Caucasus ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը

Կայացավ REC Caucasus` Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիթորինգային ծրագիր` Սևծովյան ավազանի երկրների համար» ծրագրի մեկնարկային հանդիպում-ասուլիսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ ՇՄՆ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ինչպես նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը:

Ավելին

02.04.2021թ. Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2021» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2021» տեղեկագիրը, որտեղ ներկայացված են գետերի գարնանային վարարումների հոսքի ծավալի, առավելագույն ելքերի, ինչպես նաև Սևանա լճի մակարդակի և 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության վերաբերյալ կանխատեսումները:

 

Ավելին

30.03.2021թ. Աշխատանքային քննարկում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով

Մարտի 26-ին և 27-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի Ռուսաստանի դաշնության կողմից ֆինանսավորվող` «Անտառային հրդեհների կառավարման կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմում Հայաստանում անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացման միջոցով» թեմայով աշխատանքային քննարկմանը։

Ավելին

26.03.2021թ. ԳԷՀ «Կովկասի տարծաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը այսօր կայացած ԳԷՀ «Կովկասի տարծաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը անտառային էկոհամակարգերի վրա» զեկույցով:

Ավելին

24.03.2021թ. ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և Հայաստանի Հանրապետությունում օդերևութաբանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում՝ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է եղանակի, կլիմայի վերաբերյալ բաց դասերի անցկացում հանրապետության ուսումնական հաստատություններում։

Ավելին

24.03.2021թ. «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց «Որակի կառավարման համակարգ կլիմայական ծառայությունների համար» (QMS) առցանց վերապատրաստման սեմինարը

Մարտի 22-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսումնական կենտրոնում մեկնարկեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ՝ ՀՕԿ) աջակցությամբ իրականացնվող «Որակի կառավարման համակարգ կլիմայական ծառայությունների համար» (QMS) առցանց վերապատրաստման սեմինարը, որը կտևի մինչև ապրիլի 1-ը։

Ավելին

24.03.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները խրախուսվել են շնորհակալագրերով

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ջրի և օդերևութաբանության համաշխարհային օրերի կապակցությամբ, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներքոհիշյալ աշխատակիցները՝ օրինակելի և բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են շնորհակալագրերով.

Ավելին