AM RU EN

ԼՈՒՐԵՐ

15.10.2021թ.  Հոկտեմբերի 12-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր ՀԱԱՀ-ի մագիստրատուրայի ուսանողներին

Հոկտեմբերի 12-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանի ագրարային համալսարանի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներին «Անտառագիտություն և ագրոէկոլոգիա» ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Մ.Մարկոսյանի և «Կայուն ագրոպարենային համակարգեր» առարկայի դասախոս Լ․Մաթևոսյանի ուղեկցությամբ։
 

Ավելին

15.10.2021թ.  Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Կոնգրեսի արտահերթ նստաշրջանը

Հոկտեմբերի 11-ին մեկնարկել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության Կոնգրեսի արտահերթ նստաշրջանը (Cg-Ext (2021), որի մասնակցում է նաև «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանի գլխավորությամբ։
 

Ավելին

07.10.2021թ. Հոկտեմբերի 7-ին ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել ՀԱԱՀ-ի ուսանողները

Հոկտեմբերի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի կենսագործունեության անվտանգության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները:
  

Ավելին

08.10.2021թ. Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափացում

Հոկտեմբերի 5-ին Արևմտյան Սիբիրից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափացմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում հաստատվեցին անոմալ ցրտեր, որոնք մի շարք շրջաններում ուղեկցվեցին ձյան առատ տեղումներով։
  

Ավելին

05.10.2021թ. Հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը

Ինչպես և կանխատեսվել էր այսօր օրվա երկրորդ կեսից սկսած հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է առաջին ձյունը։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։
  

Ավելին

04.10.2021թ. Մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 32-րդ նստաշրջանը
Այսօր մեկնարկել է Անկախ պետությունների համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 32-րդ նստաշրջանը, որին առցանց ձևաչափով մասնակցում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվիրակությունը՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ․ Ազիզյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՇՄՆ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Ա․Նիկոյանը։

Ավելին

30.09.2021թ. 2021թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում (Էթիունի հյուրատուն) տեղի ունեցած՝ «Քաղաքացիական հասարակության դերը բնապահպանական հարցերում որոշումների կայացման գործում» խորագրով աշխատաժողովին մասնակցել է ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի կազմակերպիչը։

2021թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում (Էթիունի հյուրատուն) տեղի ունեցած՝ «Քաղաքացիական հասարակության դերը բնապահպանական հարցերում որոշումների կայացման գործում» խորագրով աշխատաժողովին մասնակցել է ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի կազմակերպիչը։

Ավելին

30.09.2021թ. Կլիմայի փոփոխությունը սպառնում է կայուն զարգացմանը

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է կլիմայի ցուցանիշների և կայուն զարգացման փոխկապակցման մասին նոր զեկույցը: Զեկույցի թողարկումը համընկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի և Կայուն զարգացման նպատակներ (SDGs) գործողությունների գոտու բացման հետ։ Զեկույցի նպատակն է ցույց տալ գլոբալ կլիմայի և կայուն զարգացման նպատակների միջև կապը։ Այն նաև հաստատում է ավելի մեծ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Զեկույցում առանձնացվում են կլիմայի 7 ցուցանիշներ, որոնք ազդում են կայուն զարգացման նպատակների վրա։

Ավելին

29.09.2021թ.Օդի աղտոտվածությունն ազդում է մեր առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրա

Օդի որակի բարելավման համար ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ պետությունները հաջողությամբ աշխատում են տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ` մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիայի միջոցով:

Ավելին

23.09.2021թ. Կլիմայի փոփոխություն․ աշխարհում այժմ երկու անգամ ավելի շատ են օրերը, երբ օդի ջերմաստիճանը բարձր է 50°C-ից

BBC-ի գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում չափազանց շոգ օրերի քանակը, երբ ջերմաստիճանը հասնում է 50°C-ի, 1980-ականներից կրկնապատկվել է:
Ընդհանուր օրերի թիվը, երբ ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը, աճել է յուրաքանչյուր տասնամյակում։ Միջին հաշվով 1980 թվականից մինչև 2009 թվականը տարեկան մոտավորապես 14 օր ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը:

Ավելին

18.09.2021թ. Այսօր նշվում է ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը: Օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ոլորտի մասնագետներին։

Արդեն 18 տարի է ինչ սեպտեմբերի 18-ը նշում է որպես ջրի մոնիթորինգի համաշխարհային օր:
Այս բնապահպանական տոնը, որը հիմնվել է մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամի կողմից, ներկայումս դարձել է տեղեկատվական, կրթական ծրագիր, որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելու մասնակցությանը:

Ավելին

17.09.2021թ. Սեպտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որին առցանց տարբերակով մասնակցում էր նաև Լեյբնիցի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (IAMO) ներկայացուցիչը
Սեպտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որին առցանց տարբերակով մասնակցում էր նաև Լեյբնիցի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (IAMO) ներկայացուցիչը։

Ավելին

17.09.2021թ. Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և GEOVIBE-ի ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև
Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և GEOVIBE-ի ներկայացուցիչներ Պակրատ Պալապանեանի և Էրիկ Գյուլազյանի միջև։
Հանդիպման ընթացքում GEOVIBE-ի ներկայացուցիչները ծանոթացան ՊՈԱԿ-ի գործունեությանը և գործառույթներին, ինչպես նաև դրոններով, GIS համակարգերի և արբանյակային տվյալների կիրառմամբ իրականացվող աշխատանքներին։

Ավելին

17.09.2021թ. Օզոնային շերտի պահպանության միջազգային օրն Ամբերդի օդերևութաբանական կայանում

Սեպտեմբերի 16-ին` Օզոնային շերտի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնը Պետական ճգնաժամային կառավարման ակադեմիայի 1-ին կուրսի ուսանողների համար կազմակերպեց ճանաչողական այց Ամբերդի օդերևութաբանական կայան։

Ավելին