AM RU EN

ԼՈՒՐԵՐ

11.02.2022թ.  Սառույցի զանգվածի և բարձրության փոփոխությունն ըստ Արկտիկայի կլիմայի և սառույցների մոնիթորինգի կայքի հրապարակած նյութի

Ավելին

09.02.2022թ.  Կոպեռնիկուսի Եվրոպական միջնաժամկետ եղանակային կանխատեսումների կենտրոնի կլիմայի փոփոխության ծառայությունն ազդարարեց դիտակումների պատմության ընթացքում գրանցված 6-րդ ամենատաք հունվարի մասին

Ավելին

10.01.2022թ.  Դեկտեմբերի 24-ին և 25-ին կայացավ AgriThon գյուղատնտեսական ոլորտում նորարարական լուծումներով ստարտափ գաղափարների մրցույթը, որն իրականացվեց ICARE-Armenia հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում

Ավելին

10.01.2022թ.  Հունվարի 8-ը Երկրի պտույտի օրն է

Ավելին

30.12.2021թ.  ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ.Ազիզյանի շնորհավորանքը Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ

 

Հարգելի՝  գործընկերներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ:
Անցնող բարդ տարին բավական հեշտ հաղթահարվեց Ձեր նվիրվածության, պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի շնորհիվ:

Ավելին

30.12.2021թ.  Գիտեիք որ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Եղանակի և կլիմայի էքստրեմալ երևույթների արխիվից։

Դուք գիտեի՞ք, որ աշխարհում ամենացածր ջերմաստիճանը՝ -89․2ºC (-128.6ºF), գրանցվել է 1983թ․ հուլիսի 21-ին Անտարկտիդայի «Վոստոկ» ռուսական հետազոտական կայանում, 3․420մ (11․220 ոտնաչափ) բարձրության վրա։

 

Ավելին

30.12.2021թ.  Գիտելիքների ստուգում եղանակի և կլիմայի վերաբերյալ 

Տարեվերջյան այս նախատոնական օրերին մենք ստուգում ենք ձեր գիտելիքները եղանակի և կլիմայի վերաբերյալ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Եղանակի և կլիմայի էքստրեմալ երևույթների արխիվից։ Դուք գիտեիք, որ աշխարհի ամենածանր կարկուտը` 1.02 կգ, չի դիտվել աշխարհի ցուրտ վայրում կամ ձմռան սեզոնին։ Այլ իրականում դիտվել է 1986թ․ ապրիլի 14-ին Բանգլադեշում։

Ավելին

29.12.2021թ.  Դեկտեմբերի 28-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ հերթական ընդլայնված գործակարգավարական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև մասնագիտական ծառայությունների պետերը

Տարեվերջյան ամփոփիչ խոսքով ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ-ն շնորհակալություն հայտնեց բոլոր աշխատակիցներին 2021թ․ ընթացքում իրականացված աշխատանքների համար, շեշտվեց մի շարք ուղղություններով կատարված աշխատանքների, համաձայնագրերի կնքման, կառուցվածքային փոփոխությունների, նորաստեղծ ստորաբաժանումների հետագա գործունեության ուղղության և զարգացման, կենտրոնական լաբորատորիայի հավատարմագրման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։

Ավելին

29.12.2021թ.  Դեկտեմբերի 28-ին Շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանության բնագավառում նշանակալի ներդրում ունենալու համար, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանին 100-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհվել է «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ

 

 

Ականավոր գիտնականը Հայաստանում ագրոօդերևութաբանական հետազոտությունների հիմնադիրներից մեկն է։ Նա մեծ ներդրում է ունեցել աշխարհագրության բնագավառի, հատկապես օդերևութաբանության, ագրոօդերևութաբանության, ագրոէկոլոգիայի մասնագիտացմամբ կադրերի պատրաստման և կայացման գործում։

Ավելին

29.12.2021թ.  2021 թվականի դեկտեմբերի 28-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հյուրընկալեց ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանին և «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի փորձագետ Դավիթ Շինդյանին

 

Այցի նպատակը «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին որպես ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի 1-ին և 3-րդ բաղադրիչների ներքո գործողությունների իրականացնող գործընկեր ներգրավելու մասին հարցի և պայմանագրից բխող գործողությունների քննարկումն էր:

Ավելին

22.12.2021թ. Դեկտեմբերի 20-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ օգտագործում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողնե

 

 

Այցելության նպատակն էր ծանոթանալու մթնոլորտային օդի որակին, օդի նմուշառմանը և լաբորատոր հետազոտության մեթոդներին։

Ավելին

21.12.2021թ.  Այսօր աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռիանոս Մկրտչյանը տոնում է իր ծննդյան 100-րդ տարեդարձը

 

Կենսագրություն
Մկրտչյան Ռիանոս Սեդրակի (1921թ․):
Աշխարհագրական գիտությունների դոկտոր(1988թ․), Հայկական Գյուղատնտեսական Ակադեմիայի թղթակից անդամ:

Ավելին

21.12.2021թ.  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Դեկտեմբերի 21-ի ցերեկը և 21-ի լույս 22-ի գիշերը ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ողջ օրվա ընթացքում, իսկ հովտային գոտիներում երեկոյան ժամերին՝ ձյան տեսքով։

Ավելին

20.12.2021թ. ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ը մասնակցեցին EU4Sevan ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տվյալների վիճակագրական վերլուծության և վիզուալիզացիայի ուղղությամբ դասընթաց»-ին։

 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 17-ը մասնակցեցին EU4Sevan ծրագրի շրջանակներում կազմակերպված «Տվյալների վիճակագրական վերլուծության և վիզուալիզացիայի ուղղությամբ դասընթաց»-ին։

Ավելին

20.12.2021թ. Հանդիպում՝ Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի շրջանակներում

 

2021 թվականի դեկտեմբերի 16-ին և 17-ին Աղվերանում տեղի ունեցավ Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի պահպանության ծրագրի շրջանակներում շահագրգիռ կողմերի տարեվերջյան հերթական ամփոփիչ հանդիպումը, որին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մասնակցեցին տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանն ու օդերևութաբանության ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը։

Ավելին