06/04/2023
Ապրիլի 5-ին ճանաչողական այցի շրջանակում՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիայում էին «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդների շրջանավարտների ցանց» ծրագրի 2022-2023թթ. Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի թիրախային խմբի 13-18 տարեկան երիտասարդները: Այցելության ընթացքում նրանք ծանոթացել են մակերևութային ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, հատակային նստվածքների և հիդրոկենսաբանական մոնիթորինգի, ինչպես նաև սարքերի աշխատանքի սկզբունքներին:
Երիտասարդները հնարավորություն ունեցան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և հարստացնել սեփական գիտելիքները շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |