AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Ամփոփվեցին «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով ստեղծագործական մրցույթի արդյունքները

24/03/2023

Օդերևութաբանության համաշխարհային օրվան և ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ոլորտի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպվել էր «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով ստեղծագործական մրցույթ, որը ամփոփվեց մարտի 23-ին։ Ամենաշատ հավանում ստացած 3 նկարների հեղինակներին մասնագիտական օրերին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ պարգևատրեցին ՇՄ փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանը, Արամ Մեյմարյանը և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Մրցույթի շրջանակներում հարյուրավոր երեխաներ ՀՀ տարբեր մարզերից և Արցախից ներկայացրել էին «Ջուր, անտառ, եղանակ» խորագրով նկարներ։
Մրցույթի պահանջներին համապատասխան ամենաշատ հավանում ստացած 3 նկարի հեղինակները ճանաչվեցին հաղթող: 
Մրցանակների արժանացած փոքրիկ նկարիչներն են՝ 
1. Ավագյան Նարեկ - 14 տարեկան, ք․ Գավառ (759 հավանում)
2. Պողոսյան Դավիթ - 6 տարեկան, ք․ Վանաձոր (619 հավանում) 
3. Առակյան Գևորգ - 6 տարեկան, ք․ Արթիկ (518 հավանում)
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին հետաքրքրության, ակտիվության և յուրահատուկ նկարների համար: