AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 20-ից 23-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացել է Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին Բազելի կոնվենցիայի բաց կազմի աշխատանքային խմբի (ԲԿԱԽ) 13-րդ հանդիպումը

06/03/2023

Հանդիպումն անցկացվել է քիմիական նյութերի և թափոնների կլաստերում գլոբալ ակտիվության բարձրացման ֆոնին, որը ներառում է․
բանակցությունների մեկնարկը, ինչպես պլաստիկ աղտոտման վերաբերյալ գլոբալ համաձայնագրի ձևակերպման,  այնպես էլ քիմիական նյութերի, թափոնների և աղտոտման նոր գիտաքաղաքական խորհրդի ստեղծման համար;
այս տարվա վերջին կայանալիք քիմիական նյութերի կառավարման 5-րդ միջազգային համաժողովը (ICCM5), որը նախատեսում է ընդունել քիմիական նյութերի և թափոնների համահունչ կառավարման նոր գլոբալ հարթակ կամ գործիք:
Հանդիպմանը մասնակցում էին Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայետը, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղարի տեղակալ Կառլոս Մարտին-Նովելլան, Կառավարման մասնաճյուղի պետ Դեյվիդ Օգդենը, ԲԿԱԽ-ի  համանախագահները և տարբեր տարածաշրջաններ ներկայացնող խմբի անդամները, քարտուղարության ներկայացուցիչներ։
Հանդիպմանը որպես ԲԿԱԽ-ի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, մասնակցում էր ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։
Համաձայնեցվել են ռազմավարական, իրավական և տեխնիկական հարցերը, որոնք կքննարկվեն Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը։ Մասնավորապես՝

  • ռազմավարական հարցերի վերաբերյալ ԲԿԱԽ-ն ներկայացրել է վերանայված բացահայտումներ և առաջարկություններ՝ անհրաժեշտության դեպքում բարելավելու համար Կոնվենցիայի իրականացման ռազմավարական շրջանակը,
  • իրավական հարցերի շուրջ ԲԿԱԽ-ն առաջարկել է դիտարկել Եվրոպական Միության առաջարկը վերանայելու IV հավելվածը (հեռացման գործողություններ) և I հավելվածի վերանայման վերաբերյալ առաջարկություններ մշակել:
  • տեխնիկական հարցերի վերաբերյալ ԲԿԱԽ-ն դիտարկել է տարբեր թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ գոյություն ունեցող տեխնիկական ուղեցույցների մի քանի թարմացումներ: 
  • Կայուն օրգանական աղտոտիչներից բաղկացած, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ,
  • Պերֆտորոկտանական սուլֆոնաթթվից նրա աղերից, պերֆտորոկտան սուլֆոնիլ ֆտորիդից և պերֆտորոկտանոնաթթվից, դրա աղերից և առնչվող միացություններից բաղկացած, դրանք պարունակող կամ դրանցով աղտոտված թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման վերաբերյալ՝ ներառելու համար պերֆտորհեքսան սուլֆոնաթթու, դրա աղերըը և փողկապակցված միացությունները։
  • Կապարա-թթվային մարտկոցների թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման տեխնիկական ուղեցույցներ,
  • Պլաստիկ թափոնների էկոլոգիապես համահունչ կառավարման տեխնիկական ուղեցույցներ։