06/03/2023
Փետրվարի 20-24-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաքում գտնվող Շրջակա միջավայրի հետազոտությունների Հելմհոլցի կենտրոնում կայացավ (UFZ) հայ-գերմանական «Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» (SEVAMOD2) ծրագրի աշխատանքային հանդիպումը ծրագրի ղեկավար, UFZ Լճերի հետազոտության կենտրոնի ղեկավար՝ դոկտոր Կարստեն Ռինկեի, ծրագրի համակարգող դոկտոր Մարտին Շուլթցեի, Երկրի դիտարկում և շրջակա միջավայրի մոնիթորինգ ընկերության (EOMAP) Երկրի դիտարկման տվյալների վերլուծաբան/ջրի որակի տեխնիկական ղեկավար Հենդրիկ Բերներտի և հայաստանյան գործընկեր կազմակերպությունների՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի, տնօրենի տեղակալներ Գայանե Շահնազարյանի և Էդգար Միսակյանի, Կլիմայի ծառայության պետ Արթուր Գևորգյանի և Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանի, Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն (EU4Sevan) ծրագրի Ջրային ռեսուրսների համալիր կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանի, ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանի և ԳԱԱ էկոլոգոնոոսֆերայի հետազոտությունների կենտրոնի տնօրենի տեղակալ Շուշանիկ Ասմարյանի և գիտաշխատողների մասնակցությամբ։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին․
Քննարկվեց նաև Սևանա լճի և Սևանա լճի ջրահավաք ավազանի համար մշակվող մոնիթորինգի հայեցակարգը և մոնիթորինգի իրականացման ֆինանսական հնարավորությունները, քանի որ ծրագրի ավարտից հետո՝ ապրիլ ամսից սկսված Սևանա լճի ամենամսյա մոնիթորինգը չի շարունակվելու։ Այցի շրջանակներում Մ․ Շուլթցեի ղեկավարությամբ շրջայց կատարվեց նաև տարբեր տեխնիկական զարգացվածություն ունեցող կեղտաջրերի մաքրման կայաններ։