AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում

03/03/2023

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության կենսաբազմազանության մոնիթորինգի խմբի ղեկավար Աստղիկ Ծատուրյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել է «Կենսաբազմազանության հզորացված պաշտպանություն և կայուն օգտագործում Հայաստանում՝ Եվրոպական միության չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի շրջանակներում կայացած հանդիպմանը։
Ուսումնական այցի նպատակն էր ուսումնասիրել և ծանոթանալ Չեխիայի Հանրապետությունում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման ընթացքին և բնապահպանության համակարգերին, ծանոթանալ տեսակների և կենսամիջավայրերի մոնիթորինգի մեթոդներին, տվյալների հավաքմանը, գնահատմանը և ներկայացմանը։
Զեկույցների միջոցով ներկայացվել է Չեխիայում կիրառվող մոնիթորինգային գործողությունների ձևաչափը՝ ներառյալ ստանդարտիզացված տվյալների հավաքագրումը, տվյալների վերլուծությունը, «էմերալդ» և Նատուրա-2000 տարածքների սահմանումը և այլ կենսաբազմազնությանը վերաբերող թեմաներ։ Չնայած Կենսաբազմազանության մոնիթորինգի թիմն արդեն սկսել է տեսակների մոնիթորինգի գործընթացը, այլ երկրների լավագույն փորձի օգտագործումը կարող է արժեքավոր լինել:

«ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ դիատոմների վերաբերյալ (մաս II) առցանց տարածաշրջանային վերապատրաստում

22/09/2023

Oգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության շրջակա միջավայրի գործակալության լաբորատորիայում տեղի ունեցավ լաբորատոր դասընթաց

18/09/2023

«Օզոնային շերտի վերականգնում և կլիմայի փոփոխության նվազեցում»․ այս կարգախոսի ներքո այսօր նշվում է օզոնային շերտի պահպանության միջազգային օրը

18/09/2023

Սեպտեմբերի 4-6-ը Շվեցարիայի Ժնև քաղաքում կայացել է ՄԱԿ ԵՏՀ Մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման կոնվենցիայի #LRTAP «Ռազմավարությունների և վերանայում» աշխատանքային խմբի 61-րդ նիստը

13/09/2023

Սեպտեմբերի 6-ին և 7-ին հերթական անգամ իրականացվել է Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգ

13/09/2023