AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փետրվարի 8-ին ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի լաբորատորիան հյուրընկալեց Սաբինա Ազեմարի և Անահիտ Ալեքսանդրյանին

09/02/2023

Փետրվարի 8-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիան հյուրընկալեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱՄԷԳ) միջուկային գիտությունների և կիրառման բաժնի ծովային միջավայրի Մոնակոյի լաբորատորիաների տեխնիկական փորձագետ Սաբինա Ազեմարի և Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների կոնտակտային անձ, Ստոկհոլմի կոնվենցիայի ազգային համակարգող Անահիտ Ալեքսանդրյանին։

Նրանք տեղում ծանոթացան լաբորատորիայի կարողություններին, սարք-սարքավորումներին և իրականացվող աշխատանքներին, շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում սնդիկի հետազոտություններ իրականացնելու ենթակառուցվածքներին։
Մանրամասն քննարկվեցին «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվեցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով ԱՄԷԳ կողմից իրականացվող «Մինամատայի կոնվենցիայի պահանջներին համապատասխանելու համար սնդիկի մոնիթորինգի կարողությունների բարելավում» ծրագրի շրջանակներում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տեխնիկական աջակցության և մասնագետների վերապատրաստման հարցերը, ինչը հնարավորություն կտա սկսելու շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչներում՝ ջրում, օդում, հողում և կենսազանգվածում սնդիկի մշտադիտարկումները։