AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր

03/02/2023

Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ 2023 թվականի հունվարի 20-ին կնքել է Սևանա լճի և նրա ջրհավաք ավազանի մոնիթորինգի բարելավմանն ուղղված գործողությունների ֆինանսական համաձայնագիր։ Համաձայնագրի շրջանակում «ՀՄԿ» ՊՈԱԿ-ին կտրամադրվի ֆինանսական աջակցություն՝ իրականացնելու հետևյալ միջոցառումները. Սևանա լճի և ավազանային գետերի հիդրոքիմիական և հիդրոկենսաբանական մոնիթորինգի խթանման նպատակով դաշտային հետազոտական սարքավորումներով և նմուշառման պարագաներով հագեցած համապատասխան փոխադրամիջոցի ձեռքբերում։ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի տեխնիկական կարողությունների զարգացման նպատակով լաբորատորիայի սարքավորումների ձեռքբերում։ Աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում աշխատավայրում վերապատրաստումների միջոցով։