AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ Գոռ Խաչատրյանը մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների «Երիտասարդ գիտնականները ԱՊՀ-ի ապագան» ֆորումին

23/12/2022

Դեկտեմբերի 18-21-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ծառայության մակերևութային ջրերի որակի դաշտային հետազոտությունների և նմուշառումների բաժնի առաջատար մասնագետ Գոռ Խաչատրյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Գիտության և բարձրագույն կրթության նախարարության, Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության՝ «МИРЭА – Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարան», Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի աջակցությամբ կազմակերպված ԱՊՀ անդամ երկրների երիտասարդ գիտնականների՝ «Երիտասարդ գիտնականները ԱՊՀ-ի ապագան» ֆորումին (Մոսկվա)։
Միջոցառման նպատակն էր ԱՊՀ տարածաշրջանի գիտա-հետազոտական ներուժի զարգացումն և համատեղ հետազոտական նախագծերի իրականացումն ու բարելավումը։

Մասնակիցներին ողջունել են Գիտության և բարձրագույն կրթության նախարարության պետական երիտասարդական քաղաքականության և կրթական գործունեության վարչության տնօրենի պաշտոնակատար Ալեքսանդր Վեդեխինը, ԱՊՀ գործադիր կոմիտեի հումանիտար համագործակցության, ընդհանուր քաղաքական և սոցիալական խնդիրների վարչության մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության ոլորտներում համագործակցության բաժնի պետ Տատյանա Կովալևան, «Ռոսսոտրուդնիչեստվայի» կրթության և գիտության դեպարտամենտի ղեկավար Վադիմ Զայչիկովը, Տեխնիկական համալսարանների ասոցիացիայի խորհրդականը, ՀՊՏՀ Տեխնոլոգիական զարգացման և եվրասիական ինտեգրման միջոլորտային կրթական և գիտական կենտրոնի տնօրենը, Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր գիտության և կրթության բնագավառում երիտասարդության հարցերի համակարգող խորհրդի անդամները. ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարանի) գիտահետազոտական գծով պրոռեկտոր Անդրեյ Բայկովը, Սոցիալական հաղորդակցության ֆակուլտետի դեկան, Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանի պրոֆեսոր Իրինա Շիլինան։
Համաժողովի առաջին օրվա գլխավոր իրադարձությունը «ԱՊՀ Համագործակցություն. Գիտական երիտասարդության Համագործակցություն» պանելային նիստն էր:
Երկրների ներկայացուցիչները ներկայացրել են երիտասարդ գիտնականների աջակցության և փոխգործակցության փորձը, խոսել նման աջակցության հաջողված գործիքների մասին։
Ֆորումի շրջանակում տեղի են ունեցել սեմինարներ, նիստեր, այցելություններ գիտական և կրթական վայրեր, քննարկումներ, ելույթներ և խմբային աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ թանգարաններ։