AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Արեգակն է, առանց որի Երկրի վրա կյանք գոյություն ունենալ չէր կարող

08/12/2022

Այն գրեթե կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված գերիոնացված մասնիկներից (պլազմա)։ Նրա տարիքը մոտավոր հաշվարկներով կազմում է 4.6մլրդ տարի։
99%-ով բաղկացած է ջրածնից և հելիումից։ Ջերմամիջուկային ռեակցիայի շնորհիվ այն անընդհատ էներգիա է արտադրում իր միջուկում և փոխանցում դեպի արտաքին ոլորտներ։
Էներգիայի փոխանցումն արտաքին ոլորտներ, ըստ հաշվարկված տվյալների, տևում է մոտ 170 000 տարի։ Արեգակի մակերևույթային ջերմաստիճանը կազմում է 55 000°C, իսկ միջուկում մոտավորապես 16 000 000°C: Երկրից հեռավորությունը կազմում է միջինում 150 000 000կմ կամ 1 աստղագիտական միավոր (1 աստղագիտական միավորը կազմում է 149 597 870 691)։ Քանի որ այն պինդ մարմին չէ, իր առանցքի շուրջ բևեռային տեղամասերը պտտվում են 25 երկրային օրում, իսկ հասարակածային մասերը՝ 34 օրում։ Նրա ահռելի չափսերի մասին պատկերացում կազմելու համար նշենք, որ զանգվածը կազմում է ամբողջ Արեգակնային համակարգի զանգվածի 99․86%-ը, իսկ նրա տրամագիծը (1 392 684կմ) 109 անգամ մեծ է երկրի տրամագծից։
Ինչպես Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ, այնպես էլ մեր Արեգակնային համակարգն է պտտվում Ծիր Կաթին գալակտիկայի շուրջ։ Ի տարբերություն 365 (կամ 366) օրվան, այն մեկ ամբողջական պտույտ կատարում է 225-250մլն տարում։ Ուղեծրային արագությունը կազմում է 217կմ/վ։
Արեգակի աստղային դասակարգումը G2V («դեղին թզուկ») է։ Այն ավելի պայծառ է, քան Ծիր Կաթին գալակտիկայի աստղերի 85%-ը։