AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է նաև հելիոերկրաֆիզիկական ուսումնասիրություններով

29/11/2022

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը զբաղվում է նաև հելիոերկրաֆիզիկական ուսումնասիրություններով («Հելիո» լատիներենից թարգմանաբար նշանակում է արեգակ)։ Ի՞նչ է հելիոերկրաֆիզիկան Այն գիտություն է, որն ուսումնասիրում է Արեգակի ֆիզիկական հատկությունները, Արևի հանդարտ վիճակում ճառագայթման սպեկտրի բոլոր դիապազոնները, Երկրի վրա թողած ազդեցությունները և միջմոլորակային տիրույթում տիեզերական եղանակի կանխատեսման ուսումնասիրությունները։

Պարզաբանելով տիեզերական եղանակ հասկացությունը՝ նշենք, որ այն կանխորոշում է հայտնի գեոմագնիսական դաշտի կայուն կամ անկայուն լինելը։ Գեոմագնիսական դաշտը Երկրի շուրջ գոյություն ունեցող հաստատուն և փոփոխական մագնիսական դաշտ է։ Այն ապահովում է Արեգակից Երկրին հասնող այնպիսի մասնիկներից, որոնք կարող են կործանարար հետևանքներ թողնել երկրագնդի վրա։ Այդ մասնիկերն Արեգակից արտանետվում են նրա վրա տեղի ունեցող պարբերական բռնկումների հետևանքով և հասնում Երկրին՝ արեգակնային քամու ուղղորդմամբ։ Սովորաբար այս դաշտի վիճակն էապես ազդում է սիրտանոթային խնդիրներ ունեցող մարդկանց վրա։ Արեգակի ճառագայթման սպեկտրի չափման ուսումնասիրմամբ զբաղվում է ակտինոմետրիան։ Այն առանձին ճյուղ է, որը մեզ տալիս է ճշգրիտ արժեքներ Արեգակի ճառագայթման ինտենիսիվության վերաբերյալ։ Ակտինոմետրական դիտարկումների շնորհիվ կարող ենք չափել մեզ հասնող ճառագայթների ուժգնությունը՝ արտահայտված ԿՎ- ներով։ Գեոմագնիսական դաշտի դիմադրումը արեգակնային քամուն անկախ այն փաստից, որ Արեգակը հանդիսանում է Երկրի վրա կյանքի «հովանավորը», բոլոր դեպքերում պետք է նաև զգուշանալ «հրե հսկայից» արձակված ուլտրամանուշակագույն ճառագայթներից։ Այդ ճառագայթների խիստ վտանգավոր մասը (մոտավորապես 70%) կլանվում է մթնոլորտի կողմից, մասնավորապես՝ մեզ համար կենսական նշանակություն ունեցող օզոնի շերտի: Ցավոք, ներկայումս գոյություն ունեն կենցաղային դարձած այնպիսի պրոցեսներ, որոնք ընդհանուր առմամբ վատ հետևանք են թողնում օզոնային շերտի վրա։ Առօրյա կիրառվող կրակայրիչների օգտագործման ժամանակ ևս մթնոլորտ են արտանետվում քիմիապես հագեցած օզոնաքայքայիչ նյութեր։ Դրանց մեկ բառով անվանում ենք քլորֆտորածխածիններ։ Օրգանական աշխարհի համար օզոնի բացակայությունը աղետալի հետևանքներ կարող է ունենալ, օրինակ Լուսինը Երկրի պես պաշտպանված չէ Արեգակի «անսանձ» ակտիվությունից, այդ իսկ պատճառով նրա վրա տեղադրված ԱՄՆ դրոշը ժամանակի ընթացքում ՈՒՄՃ-ի հետևանքով գունաթափվել է։ Ներկայացնենք այսօրվա ՈՒՄՃ-ի պատկերը՝ արտահայտված ինդեքսներով։ Բարձր արժեք ունեցող ինդեքսների դեպքում անվտանգության և առողջական նկատառումներից ելնելով՝ խորհուրդ չի տրվում կեսօրվա ժամերին (մասնավորապես 1100-1700) լինել արևի ուղիղ ճառագայթների տակ։ 
Այսօր շրջակա միջավայրի գամմա ( y ) ճառագայթման դոզայի հզորությունը գրանցվել է 12 միկրո/ռենտգեն։