AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերի 3-4-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մասնակցել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի վիճակագրություն և ցուցանիշներ» աշխատանքային խմբի 19-րդ նստաշրջանին

11/11/2022

Նոյեմբերի 3-4-ը ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը մասնակցել է Շվեցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի վիճակագրություն և ցուցանիշներ» աշխատանքային խմբի 19-րդ նստաշրջանին։
Նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել և քննարկվել են․

• «Շրջակա միջավայր Եվրոպայի համար» 9-րդ նախարարական համաժողովի հիմնական արդյունքները, արված առաջարկությունները, Շրջակա միջավայրի 7-րդ համաեվրոպական գնահատման զեկույցը և շրջակա միջավայրի միասնական տեղեկատվական համակարգի (SEIS) կիրառման հարցերը:
• Բնապահպանական ցուցանիշների և վիճակագրության ներդրման և փոխանակման ազգային զարգացումները՝ կենտրոնանալով կայուն ենթակառուցվածքների, կենսաբազմազանության, քիմիական նյութերի և թափոնների և/կամ շրջանաձև տնտեսության և զբոսաշրջության վրա:
• Բնապահպանական ցուցանիշների կիրառման ուղեցույցի վերանայման ընթացիկ զարգացումները։
• Քարտուղարության, UNEP-ի և այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, ներառյալ Եվրոպական Շրջակա միջավայրի գործակալության և ՏՀԶԿ-ի շրջակա միջավայրի վիճակագրության և ցուցանիշների հետ կապված կարողությունների զարգացման ընթացիկ և պլանավորված գործողությունների մասին։
• Այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից բնապահպանական վիճակագրության և ցուցանիշների արտադրության և փոխանակման վերաբերյալ հարցերը՝ ներառյալ շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության վիճակագրության գլոբալ աշխատանքի վերաբերյալ թարմացումները, կենսաբազմազանության մասին կոնվենցիա – 2020 թվականից հետո կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի կարգավիճակի թարմացումները։
• Աշխատանքային հանդիպմանը Գայանե Շահնազարյանը ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանի հետ համատեղ հանդես են եկել ելույթով՝ ներկայացնելով Բնապահպանական ցուցանիշների կիրառման ուղեցույցի նախագծի վերաբերյալ վերլուծությունը և ՀՀ-ում բնապահպանական ցուցանիշների մշակման, հրապարակման և կիրառման վերջին զարգացումները։