2022 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացավ Բազելի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի Բյուրոյի հանդիպումը
20/10/2022
Հանդիպմանը մասնակցում էին Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղար Ռոլֆ Պայետը, Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների գործադիր քարտուղարի տեղակալ Կառլոս Մարտին-Նովելլան, Կառավարման մասնաճյուղի պետ Դեյվիդ Օգդենը, Բազելի կոնվենցիայի Բյուրոյի նախագահը, ինը փոխնախագահները, իրականացման և համապատասխանության հանձնաժողովի նախագահը, բաց կազմի աշխատանքային խմբի համանախագահողները, քարտուղարության ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետությունից, որպես բյուրոյի անդամ «Կենտրոնական Արևելյան Եվրոպա Կովկաս և Կենտրոնական Ասիա» տարածաշրջանից, Բազելի կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի Բյուրոյի համանախագահ, հանդիպմանը մասնակցում էր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի թափոնների և քիմիական նյութերի ուսումնասիրության ծառայության պետ, Բազելի կոնվենցիայի ազգային համակարգող Արտակ Խաչատրյանը։
.jpg)

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Բազելի կոնվենցիայի կոմիտեի և աշխատանքային խմբերի գործունեությանը, ինչպես նաև Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը վերաբերող մի շարք աշխատանքային և կազմակերպչական հարցեր։ Պլանավորվեցին հետագա անելիքները։
Մասնավորապես քննարկվեցին հետևյալ թեմաները․
- թարմացում հանդիպումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ,
- իրականացման և համապատասխանության կոմիտե․
- բաց կազմի աշխատանքային խումբ․
- Բազելի կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպման նախապատրաստական աշխատանքներ,
- օրակարգ,
- ընդունող երկրի պայմանավորվածությունների վերաբերյալ թարմացում,
- Բազելի, Ռոտերդամի և Ստոկհոլմի կոնվենցիաների Կողմերի համաժողովների կրկնակի հանդիպումների աշխատանքների կազմակերպում,
- հանդիպման համար առաջարկվող խորագիրը/թեման,
- տարածաշրջանային նախապատրաստական հանդիպումներ,
- ընտրությունները Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպման ժամանակ,
- ֆոնդերի հավաքագրում,
- Քարտուղարության ճեպազրույցը հետևյալի վերաբերյալ.
- բյուջեի կատարողականը և ներդրումները,
- այլ զարգացումներ
- Բյուրոների համատեղ ժողովի նախապատրաստական աշխատանքները: