AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 18-ին ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն էր

19/09/2022

Մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտումն այսօր լուրջ խնդիր է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ են մաքուր մեր գետերն ու լճերը, ի՞նչ աղտոտիչներ և վնասակար նյութեր են առկա քաղցրահամ ջրի աղբյուրներում։
Այս հարցերի պատասխանները տալիս է ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը՝ իրականացնելով ջրերի որակի և քանակի մոնիթորինգ: Իսկ սեպտեմբերի 18-ին աշխարհում նշվում էր ջրի մոնիթորինգի համաշխարհային օրը։
Այն սահմանվել է 2003 թվականին «Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամ»-ի (ACWF) կողմից` նպատակ ունենանով բարձրացնել մոնիթորինգի կարևորությունը հասարակության իրազեկվածության և ջրային ռեսուրսների պահպանության մեջ: Սա հնարավորություն է տալիս մարդկանց ինքնուրույն իրականացնել տեղական ջրային ռեսուրսների վիճակի մասին բազային մոնիթորինգ՝ կատարել նմուշառում տարբեր ջրային ռեսուրսներից, գնահատել դրա որակը և հասկանալ դրա անվտանգության աստիճանը:
Մաքուր պահենք մեր ջրային ռեսուրսները: