AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Ազիզյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպել է «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ․ Մելիքսեթյանի հետ

09/09/2022

Սեպտեմբերի 9-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լ. Ազիզյանը ՀՀ ԳԱԱ-ում հանդիպել է «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Խ․ Մելիքսեթյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Գործակցային հարաբերությունների ընդլայնման և խորացման, ինչպես նաև գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ հանդիպման ավարտին երկու կառույցների միջև կնքվել է համագործակցության հուշագիր։

Հուշագրով ամրագրվել են համագործակցության հիմնական ուղղությունները՝

◼️ հիդրոօդերևութաբանական և հիդրոերկրաբանական մոնիթորինգային աշխատանքների կազմակերպում և իրականացում,
◼️ մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների համատեղ հիմնում, զարգացում և պահպանում,
◼️ տեղեկատվության, տվյալների և փորձի փոխանակում,
◼️ շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցության ուղղությամբ համատեղ ուսումնասիրություների իրականացում,
◼️ Սևանա լճի և Արարատյան արտեզյան ավազանի համատեղ ուսումնասիրություների իրականացում,
◼️ քաղցրահամ, մակերևութային, հանքային, հանքավայրային ջրերի կազմի և որակի ձևավորման առանձնահատկությունների համատեղ ուսումնասիրում,
◼️ գետերի հիդրոմորֆոլոգիական ուսումնասիրությունների մեթոդաբանության մշակման ուղղությամբ համատեղ աշխատանքների իրականացում,
◼️ հիդրոմորֆոլոգիական մոնիթորինգի իրականացման աշխատանքների համատեղ կազմակերպում,
◼️ գետավազանների ջրային հաշվեկշռի կազմման ուղղությամբ համատեղ գիտական ուսումնասիրությունների իրականացում,
◼️ բնական լճերի գոգավորությունների ուսումնասիրությունների, բնական լճերի ջրային հաշվեկշռի կազմման աշխատանքների համատեղ իրականացում,
◼️ աշխատակիցների կարողությունների և հմտությունների բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում և այլն։