AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օգոստոսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել են «Աղետների ռիսկի նվազեցման կարողությունների գնահատում 2022 թվականի համար» աշխատաժողովին

23/08/2022

Օգոստոսի 22-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում մասնակցել են «Աղետների ռիսկի նվազեցման կարողությունների գնահատում 2022 թվականի համար» աշխատաժողովին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի և ԱՌՆԱՊ հիմնադրամի աջակցությամբ, որին մասնակցում էին տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների աշխատակիցներ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի 75/216 որոշմամբ 2023 թվականին իրականացվելու է Սենդայի շրջանակային ծրագրի առաջընթացը գնահատելու միջնաժամկետ վերանայում՝ նպատակ ունենալով գնահատել աղետների ռիսկի նվազեցման ինտեգրումը քաղաքականությունների, բոլոր մակարդակներում ծրագրերի և ներդրումների իրականացման մեջ, բացահայտելով լավագույն փորձը, բացերը և մարտահրավերները և արագացնել գործընթացները մինչև 2030 թվականը Սենդայի շրջանակային ծրագրի և նրա յոթ գլոբալ թիրախների նպատակին հասնելու համար։